ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա «սառը պատերազմի» տարիներից ի վեր՝ ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում երկու երկրների գործարարների հետ հանդիպմանը:
Պուտինի խոսքով՝ Մոսկվան ու Վաշինգտոնը կապի մեջ են միջազգային հարթակներում, սակայն երկկողմ համագործակցության հիմքը փլուզված է: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է երկխոսությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և խնդրել է ամերիկյան բիզնեսին օգնել այդ հարցում: Le Figaro-ի հետ զրույցում ՌԴ նախագահն ասել էր, թե Դոնալդ Թրամփի համար շատ բարդ է նոր գաղափարներ առաջ մղելը՝ բյուրոկրատիայի ուժեղ ճնշումների պատճառով: Պուտինը զուսպ լավատեսություն ունի Թրամփի վարչակազմի հետ պայմանավորվելու հնարավորությունների հարցում: